Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

Ցավոտ դաշտան

Ցավոտ դաշտան

Դաշտանը, որպես Ֆիզիոլոգիական պրոցես, կարող Է ուղեկցվել մի շարք տհաճ զգացումներով: Աղջիկներնի ու կանանց մեծամասնությունը դրանից 1-2 օր առաջ նկատում է թեթևակի տկարություն, կրծքագեղձերի կոշտացում, գերգրգռվածություն, ծանրության զգացում` որովայնի ստորին հատվածում:

 

Այս ախտանիշների դեպքում հաճախ բուժման կարիք չի զգացվում: Սակայն երբեմն դաշտանն ընթանում է որովայնի ստորին հատվածի և փոքր կոնքի շրջանում կծկողական բնույթի սաստիկ ցավերով, գլխացավով, փսխումով, քնի խանգարումով, աշխատունակության անկումով, հիշողության թուլությամբ և այլն: Այս բոլորը բնորոշ են ցավոտ դաշտանի համախտանիշին:

 

Արգանդը սնամեջ, տանձաձև մկանային օրգան է, որը սեռական հորմոնների ազդեցության տակ պարբերաբար ենթարկվում է փոփոխությունների: Մասնավորապես դաշտանային պարբերաշրջանի վերջում լորձաթաղանթը անջատվում է և շերտազատվում, արյունատար անոթները բացվում են, արգանդամկանները կծկվում են և շերտազատված լորձաթաղանթը դուրս մղում արյան տեսքով: Որոշ անհատների մոտ չափից ավելի շատ են արտադրվում արգանդամկանների կծկում առաջացնող պրոստագլանդինները, որոնք հարուցում են արգանդամկանի անընդմեջ կծկումներ: Չափից ուժեղ կծկվելու դեպքում այն ճնշում է շրջակա արյունատար անոթները` դադարեցնելով թթվածնի մատակարարումն արգանդի հյուսվածքներ: Ցավն առաջանում է, երբ մկաններն այլևս չեն ստանում անհրաժեշտ քանակությամբ թթվածին: 

 

Ցավոտ դաշտանը լինում է առաջնային և երկրորդային:


Առաջնայինը կամ ֆունկցիոնալը, որպես կանոն, նկատվում է չծննդաբերած կանանց և հատկապես աղջիկների մոտ: Ցավերը կարող են սկսվել դաշտանից մի քանի օր առաջ կամ դաշտանի հետ միաժամանակ և անցնել 1-3 օրից: Սովորաբար կնոջ տարիքի հետ այս ցավերը նվազում են և երեխա ունենալուց հետո գրեթե անհետանում: Ցավերի պատճառ կարող են լինել ներքին սեռական օրգանների թերզարգացումը և վեգետատիվ նյարդային համակարգի ֆունկցիոնալ, ինչպես նաև հորմոնային խանգարումները, անատոմիական կառուցվածքը, արգանդի չափից ավելի առաջ կամ հետ թեքվածությունը:

 

Առաջնային ցավոտ դաշտանի պատճառ կարող է լինել նաև էնդոմետրիոզը, հիվանդություն, երբ արգանդի լորձաթաղանթը թափանցում է արգանդի մկանային շերտի կամ ձվարանային հյուսվածքի մեջ: Այդ էնդոմետրիոիդ օջախները դաշտանային պարբերաշրջանի ընթացքում ենթարկվում են փոփոխությունների (արգանդի լորձաթաղանթի արյունալեցում, լորձաթաղանթի շերտազատում և այլն), որոնք էլ դառնում են ցավի պատճառ:

 

Երկրորդային կամ օրգանական ցավոտ դաշտանը կանանց մեծ մասի մոտ սկզբում ընթանում է առանց ցավերի, սակայն ներքին սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների, դրանց հետևանքով առաջացած կպումների, արգանդի դիրքի շեղումների (թեքում առաջ և հետ), ձվարանների հորմոնային անբավարարության, փոքր կոնքի օրգանների ախտահարումների, ինչպես նաև սեռավարակների հետևանքով հետագայում ընթանում է տհաճ երևույթներով ու խիստ ցավերով: Այս դեպքում ցավերը սկսվում են դաշտանից շատ ավելի շուտ և տևում ավելի երկար, քան սովորական դաշտանային ցավերը: Ցավոտ դաշտանի առաջացման գործում կարևոր դեր են խաղում նաև պրոստագլանդինների քանակի ավելացումը, արգանդի ուռուցքները (միոմա), էնդոմետրիոզը (արգանդի լորձաթաղանթի հաստացում), ձվարանի կիստան, ինչպես նաև տեղադրված ներարգանդային պարույրը և այլն:

 

Միոմայի ժամանակ արգանդի պատը ենթարկվում է փոփոխության, որն էլ դառնում է մեխանիկական արգելք` դաշտանային արյան հոսքի համար: Դրա հետևանքով սկսվում են ուժեղ կծկումներ, որոնք ընկալվում են որպես ցավ: Ինչ վերաբերում է էնդոմետրիոզ հիվանդությանը, որը դաշտանի ժամանակ շատ հաճախ դառնում է ուժեղ ցավերի, արյունահոսության, որոշ դեպքում նաև անպտղության պատճառ, ապա պետք է ասել, որ դա պայմանավորված է արյան մեջ հայտնված և շրջանառող` արգանդի լորձաթաղանթի մասնիկներով, որոնք կարող են կանգ առնել ինչպես սեռական (ձվարան, արգանդ, փողեր, հեշտոց), այնպես էլ արտասեռական օրգաններում (թոքեր, աղիքներ): Դաշտանի ժամանակ լորձաթաղանթի այդ տարրերը հորմոնների ազդեցությամբ ենթարկվում են փոփոխությունների (արգանդի արյունալեցում, լորձաթաղանթի շերտազատում և այլն):

 

Դաշտանի տևողությունը 3-7 օր է: Սովորաբար նորմալ դաշտանային պարբերաշրջանը 21-35 օր է, թեպետ հիմնականում լինում է 28-30 օր:

 

Ցավոտ դաշտանի պատճառները հայտնաբերելու և ճիշտ բուժման համար անհրաժեշտ է դիմել բժշկի:

 

Եթե դաշտանային ցավերի պատճառը հիվանդությունն է` անպայման հետևեք բժշկի խորհուրդներին և հիմնովին բուժվեք: Սեռավարակների և փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունների դեպքում բժիշկը կնշանակի հակաբիոտիկներ, միոմայի կամ կիստայի պարագայում ցուցված է վիրաբուժական միջամտությունը: Եթե ցավերի պատճառը ներարգանդային պարույրն է, և դրանք չեն մեղմանում ներդնելուց 3 ամիս անց, ապա այն անհրաժեշտ է հեռացնել և ընտրել հակաբեղմնավորիչ այլ միջոց: 

 

Անհրաժեշտ է խուսափել նստակյաց ապրելակերպից: Ամեն օր առնվազն կես ժամ քայլեք, զբոսնեք, կատարեք ֆիզիկական վարժություններ: Ֆիզիկապես ակտիվ կյանք վարող կանայք ավելի հազվադեպ են դաշտանային ցավեր ունենում:

 

Առատ դաշտանի պատճառները մի քանիսն են: Օրինակ` ժառանգական նախատրամադրվածությունը, երբ կինը կարող է առողջ լինել, օրգանական ֆունկցիոնալ խանգարում չունենալ: Այս դեպքում այն չպետք է վերածվի արյունահոսության: Մյուս պատճառն արգանդի լորձաթաղանթի միջին շերտի հաստացումն է, որը դաշտանի ժամանակ անջատվում և դուրս է գալիս օրգանիզմից արյան տեսքով: Բացի այդ, պատճառ կարող են դառնալ նաև արգանդի միջին մկանային շերտի հիվանդությունները, օրինակ` միոման, որի ժամանակ միոմատոզ հանգույցը խանգարելով արգանդի նորմալ կրճատմանը, արգելակում է արյան դուրս գալուն, որի հետևանքով դաշտանի օրերը երկարում են և այն լինում է առատ:

 

Հիշեք` ջեռակ կարելի է օգտագործել միայն այն դեպքում, երբ համոզված եք, որ ցավի պատճառը դաշտանն է: Ջեռակը խիստ հակացուցված է և շատ վտանգավոր որովայնային այլ ցավերի դեպքում` կույր աղիքի որդանման ելունի բորբոքում, լեղապարկի սուր բորբոքում և այլն, որոնք մեծ մասամբ ուղեկցվում են բարձր ջերմությամբ:

 

Դաշտանային պարբերաշրջանի ցանկացած խանգարման, այդ թվում` ցավոտ դաշտանի դեպքում անպայման պետք է դիմել մանկաբարձ-գինեկոլոգի: 

Հեղինակ. Գայանե Ավագյան ՀՀ ԱՆ աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ, բ.գ.դ.
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2012 (294)
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. momscorp.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

04.11.2014

Հարգելի Gay, դաշտանային ցիկլի օրերին ախորժակի լավացումը պայմանավորված է հորմոնալ տեղաշարժերով և այն չի բացառվում, որ հանգեցնի գիրացմանը:

Gay

02.10.2014

barev dzez,karogh eq asel dashtani orerin akhorjaki lavacumy karogh e hangecnel giracman?

Մեդ-Պրակտիկ

14.07.2014

Հարգելի Ani, դա կախված է նրանից թե արգանդի պարանոցը, որ կողմ է թեքված: Նորայում այն թեքված է հետ` առաջ ողնաշարային ուղղվածությամբ: Նորմալ թեքվածության դեպքում հղիանալու որևէ խնդիր չկա, այն նույնիսկ հղիությունը պահպանելու նպատակ ունի:   Ախտաբանական թեքվածությունների դեպքում, ոչմիշտ, սակայն հնարավոր են հղիանալու և պտղի միչև ծննդաբերելը կրելու խնդիրներ:

ani

10.07.2014

isk ayd teqvac linel@ vtang chi nerkayacnum hxianalu hamar?

ani

10.07.2014

shnorakalutyun

Մեդ-Պրակտիկ

10.07.2014

Հարգելի Ani, դաշտանային ցիկլը շատ կանանց մոտ է ցավային սինդրոմով ուղեկցվում: Սովորաբար դրա պատճառներից է արգանդի որոշակի թեքվածությունը, որին նպաստող հանգամանք է միզապարկը երկար ժամանակ լիքը պահելը: Փորձեք երկար չպահել մեզը, տանելի ցավերի դեպքում չարժե դիմել ցավազրկողների: Շատ դեպքերում առաջին հղիությունից և ծննդաերությունից հետո անցնում կամ մեղմանում են ցավերը:

ani

06.07.2014

barew dzez bjshkuhi jan ..es 20 tarekanem amusnacac chem dashtani arajin or@ sur caverem unenum dexahabem ogtagorcum bays cikls nprmale sksvum e misht 28-30 or@ mek .inch xorhurd ktaq dimem bjshki te voch?

Մեդ-Պրակտիկ

05.07.2014

Հարգելի Anna, դաշտանային ցիկլի խանգարումները կարող են ամենատարբեր պատճառներ ունենալ: Դրանց թվին կարող են դասվել հոգե-հուզական վիճակները, բացասական սթրեսային վիճակները, օրգանիզմի “հորմոնային հայելու” շեղումները: Միզասեռական համակարգի վարակները ևս կարող են հանգեցնել դաշտանային ցիկլի խանգարումների: 

anna

15.06.2014

barev dzez/es 16 tarekan em/ev indz mot dashtan@ mi qani amis sharunak chi linum,vorn e patchar@,naxapes shnrhakalutyun/

Մեդ-Պրակտիկ

12.04.2014

Հարգելի Ani, բարև Ձեզ, ծրագրային փոփոխությունների պատճառով հաղորդագրություններին հետևելը ժամանակավորապես անհնար էր դարձել, որի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը: Եթե խնդիրը մնում է հրատապ, խնդրում ենք գրել մեզ և մենք կպատասխանենք այս պահից սկսած:

ani

19.03.2014

barev dzez bjishk jan indz mot ays shabat exav heshtoci artadrutyun ayn uner dexin guyn erb artadrutyun@ sksum er vorovaynis hatvatsum caver ei unenum inchic karox e linel naxapes mersi . xndrum em patasxaneq

Կարդացեք նաև

Ձվարանների էնդոմետրիոիդ կիստաներ. morevmankan.am
Ձվարանների էնդոմետրիոիդ կիստաներ. morevmankan.am

Ի՞նչ են ձվարանի էնդոմետրիոզը և էնդոմետրիոիդ կիստան:

Ձվարանների էնդոմետրիոիդ կիստան ներքին էնդոմետրիոզի տեսակ է...

ԿԻՆ: Հիվանդություններ
Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am
Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am

Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:

Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը...

Հղիություն, ծննդաբերություն
Ձվարանների վաղաժամ անբավարարություն. morevmankan.am
Ձվարանների վաղաժամ անբավարարություն. morevmankan.am

Ի՞նչ է ձվարանների անբավարարությունը

Ձվարանների վաղաժամ անբավարարությունը ձվարանների գործառույթի մարումն է մինչև 40 տարեկան կանանց մոտ, որոնք նախկինում ունեցել են...

ԿԻՆ: Հիվանդություններ
Ռեզիստենտ ձվարանների համախտանիշ. morevmankan.am
Ռեզիստենտ ձվարանների համախտանիշ. morevmankan.am

Ռեզիստենտ ձվարաններ. ի՞նչ է դա:

Ռեզիստենտ ձվարանները վիճակ է, որը բնութագրվում է ձվազատման բացակայությամբ...

ԿԻՆ: Հիվանդություններ
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

Հղիություն, ծննդաբերություն
Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը. morevmankan.am
Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը. morevmankan.am

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Հղիություն, ծննդաբերություն
Երբ դիմել բժիշկ-գենետիկի խորհրդատվությանը
Երբ դիմել բժիշկ-գենետիկի խորհրդատվությանը

Բժիշկ-գենետիկի խորհրդատվությունը անհրաժեշտ է հետևյալ դեպքերում...

Գենետիկա
Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am
Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am

Ե՞րբ է սկսվում սեռական հասունացումը աղջիկների մոտ։

Սեռական հասունացումն այն փուլն է, որի ընթացքում դեռահասները ենթարկվում են...

Առողջ կին
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am

Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...

Հղիություն, ծննդաբերություն
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am

Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...

Հղիություն, ծննդաբերություն
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...

Հղիություն, ծննդաբերություն
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով

Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...

Հղիություն, ծննդաբերություն
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am

Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...

Հղիություն, ծննդաբերություն
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am

Հնարավո՞ր է հղիանալ ձվարանների պոլիկիստոզի դեպքում

Ձվարանների պոլիկիստոզը վերարտադրողական տարիքի կանանց մոտ ամենահաճախ հանդիպող...

ԿԻՆ: Հիվանդություններ
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am

Արգանդի փողերը կանանց ամենակարևոր օրգաններից են, որոնց գործունեության խաթարումը կարող է հղիության համար արգելք դառնալ...

ԿԻՆ: Հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ